Հասարակություն 

Պոկլոնսկայան մտադիր չէ փոխել աշխատանքը

Ղրիմի դատախազ Նատալյա Պոկլոնսկոյան մտադիր չէ փոխել աշխատանքը: Այս մասին դատախազը հայտնել է՝ մեկնաբանելով լրատվամիջոցների տարածած լուրերն այն մասին, որ նա մտադիր է մասնակցել ՌԴ Պետդումայի 2016թ.-ի ընտրություններին:

Նրա խոսքերով՝ քանի դեռ իշխանությունները վստահում են իրեն, նա կշարունակի մնալ դատախազությունում եւ մտադիր չէ առաջադրվել Պետդումայում: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:

Ավելի վաղ լրատվամիջոցները լուրեր էին տարածել, որ Պոկլոնսկայան, պատգամավոր ընտրվելուց հետո կզբաղեցնի Պետդումայի ազգային անվտանգության ու կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը:
Սակայն Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսենովը հերքել է այդ լուրերն ու ավելացրել, որ Պոկլոնսկայան անհրաժեշտ է Ղրիմում:

Նույն շարքից