Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության հետեւանքով Դոնբասի հակամարտությունը կշարունակվի ու տեւական կլինի: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, նշելով, որ Ռուսաստանը չի ցանկանում կատարել մինսկյան համափայնությունները:
Ավելի վաղ պաշտոնական Մոսկվան բազմիցս հայտնել էր, որ չի հանդիսանում հակամարտության կողմ:
Յացենյուկի կարծիքով՝ Դոնբասի հակամարտությունը կշարունակվի, քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցրել օժանդակությունն աշխարհազորայիններին, իսկ Ուկրաինան պետք է ունենա հզոր բանակ, Ազգային գվարդիա ու տիրապետի արդիական զինատեսակներին, որոնք կպաշտպանեն երկրի սահմանները յուրաքանչյուր ագրեսիայից:
Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը մերժել էր Ուկրաինայի ու Արեւմուտքի մեղադրանքները Դոնբասում ռուսական զինուժի առկայության մասին ու պահանջել կոնկրետ ապացույցներ ներկայացնել: