Բիզնես Հասարակություն Գիտություն Տնտեսություն 

Մի դրվագ Սթիվ Ջոբսի կյանքից

Քրիս Էսպինոսան Սթիվ Վոզնիակի օգնականներից մեկն էր: Նրան Ջոբսն էր համոզել, որ վերջինս թողնի Բերկլիի համալսարանի ուսումն ու միանա Mac-ի թիմին, քանի որ Ջոբսն ասել էր.

_Համալսարանում կհասցնես սովորես, իսկ Mac-ի թիմին միանալու համար մեկ հնարավորություն է տրվում:

Էսպինոսան աշխատում էր համակարգչային հաշվիչի դիզայնի վրա և վերջացրել էր այն: Բոլորը սպասում էին, որ Ջոբսը պետք է այցելի և գնահատի աշխատանքը: Երբ Ջոբսը մտնում է սենյակ, բոլորը լռում են:

_Դե ինչ, սկզբի համար լավ է,_սկսում է նա,_բայց եթե անկեղծ լինեմ, ապա ամբողջությամբ աղբ է: Անկյունները ծուռ են, գծերը հաստ, իսկ ստեղները մեծ:

Էսպինոսան հոգոց է հանում և սկսում փոփոխությունը: Եվ ամեն անգամ, երբ այցելում է Ջոբսին, վերջինս դժգոհում է: մի օր էլ մեծ հույսերով մտնելով Ջոբսի մոտ` Էսպինոսան ներկայացնում է իր մոդելը, որը կրկին Ջոբսին դուր չի գալիս:

Այդ պահին Էսպինոսան զայրանում է ու ասում.

_Դուր չի գալիս? Վերանորոգիր ինքնուրույն, իսկ անունն էլ դիր Սթիվ Ջոբսի անվան հաշվիչ: Այդ հաշվիչից էլ սովորական սպառողը գոհ կլինի:

Ջոբսը ժպտում է, իսկ հետո նստում համակարգչի դիմաց ու սկսում փորձարկումները: Արդյունքում ընդամենը տաս րոպեում վերջացնում է արդեն մի քանի ամիս տևացող հաշվիչի դիզայնն ու հանձնում ինժեներներին: Եվ շուրջ 15 տարի հենց այդ հաշվիչն էլ դարձավ Mac-ի հիմքը:

Աղբյուր՝ businessbloger.net

Նույն շարքից