Բիզնես Մշակույթ Հասարակություն Գիտություն Տնտեսություն 

Կյանքի պարզ կանոններից. խորհուրդներ, որոնց արժե հետևել

1. Եթե խոստացել եք զանգել, ապա ամեն գնով արեք այն:

2. Եթե ուշանում եք, ապա ամեն գնով տեղեկացրեք այդ մասին:

3. Մի ծիծաղեք ուրիշների երազանքների վրա, երազանքները մեկ-մեկ իրականանում են:

4. Մի վերադարձեք այն մարդկանց մոտ, որոնք Ձեզ դավաճանել են, մարդը դժվար է փոխվում:

5. Ամենաշատ ժամանակն անց կացրեք ծնողների հետ, երբեք չգիտեք, թե ինչ կլինի վաղը:

6. Հարգանքով վերաբերվեք դիմացինին, մարդիկ այս բառին կարոտ են:

7. Հեռուստացույց մի դիտեք: Երբեք:

8. Ընդունեք Ձեր սխալները, դա ուժեղ մարդկանց է միայն տրված:

9. Մի բողոքեք, քանի որ ոչ ոքի չի հետաքրքրում Ձեր անձնական խնդիրներն ու անհաջողությունները:

10. Եթե անհարմար իրավիճակ է, ապա միանգամից քնեք:

11. Ամեն մի իրավիճակում պետք է հիշել, որ դա անցողիկ է:

12. Միշտ ասեք ճիշտը և շատ բան ստիպված չեք լինի անընդհատ մտապահել, որ խաբածը ջրի երես դուրս չգա:

13. Այսպիսի մի խոսք կա` առաջ գնացեք: Փորձեք, շատերին այն օգնել է:

14.Գաղափար ծնվեց? միանգամից գրեք:

15. Ուշադրություն դարձրեք մանրուքներին և մեծ խնդիրներ երբեք չեք ունենա:

Նույն շարքից