Օրեր առաջ արձանագրված սիբիրյան խոց հիվանդության տարածումը կանխելու ուղղությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը համակարգված համագործակցել է վրացի գործընկերների հետ:
Վերջիններս իրենց երկրում հայտնաբերել են վարակի աղբյուրը՝ վարակված մսեղիքը, ինչը ոչնցացվել է, տեղեկացնում ենք ԱՆ մամուլի ծառայությունից:
«Օպերատիվ տեղեկատվություն տրամադրելու, վարակի օջախը տեղայնացնելու, ինչպես նաև լիարժեք և սերտ համագործակցելու համար վրացական կողմը շնորհակալություն է հայտնել Հայաստանի առողջապահության նախարարությանը:
Համատեղ աշխատանքի արդյունքում կանխվել է բնակչության շրջանում սիբիրյան խոց հիվանդության տարածումն ու բռնկումը: Փոխգործակցությունը նպաստում է երկու երկրի սանիտարահամաճարակաբանական անվտանգության ապահովմանը»,-ասված է ԱՆ հաղորդագրության մեջ: