Առողջապահություն Հասարակություն 

Սննդային թունավորումներից խուսափելու համար առաջին հերթին պետք է...

Այսօր լրագրողների հետ հանդիխպմանը գաստրոէնտերոլոգ-թերապևտ Աննա Մարտիրոսյանը նշեց, որ սննդային թունավորումներից խուսափելու համար առաջին հերթին պետք է մտածել ի՞նչ ենք գնում, ի՞նչ ենք պատրաստում ու ի՞նչ ենք մատուցում:

«Կաթնամթերքը հնարավորինս պետք է թարմ լինի, կաթը և նրա հետ բոլոր խառնուրդնեը կարող են այս սեզոնին խնդիրներ առաջացնել, պսատերիզացված կաթն ավելի արագ փչացող է: Պաղպաղակը չի կարելի օգտագործել հալեցրած և նորից սառեցրած պաղպաղակ, իսկ մնացածը մնում է արտադրողների խղճին՝ թե ինչ են մեզ մատուցում»,- մանրամասնեց մասնագետը:

Մասնագետի խոսքով՝ այս սեզոնին միրգն ու բանջարեղենը կարելի է օգտագործել անսահմանափակ, իհարկե անպայման պահպանելով հիգիենայի բոլոր կանոնները:

Նա տեղեկացրեց, որ այս շրջանում շատ են ձմերուկային դիետաներ  պահվում, սակայն ձմերուկը հաճախ է դառնում թունավորման պատճառ: Մասնագետը կոչ արեց բոլորին, հատկապես հղիներին, ձմերուկը չչարաշահել:

Վերջում մասնագետը խորհորդ տվեց օրական սնվել 4-5 անգամ՝ քիչ չափաքանակով, իսկ թունավորման նախանշանների դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել, այլ դիմել բժշկի:

Նույն շարքից