Դամասկոսի կենտրոնական փողոցներում ականանետային և հրթիռային գնդակոծության հետևանքով զոհվել է 5 խաղաղ բնակիչ, վիրավորվել է ևս 37 մարդ:
Vesti.ru-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը հայտնել է, որ հարձակումը կատարվել է Ջոբար շրջանից: Մի քանի ականներ ընկել են Դամասկոսի կենտրոնում, ավելի քան 5-ը՝ քաղաքի հնագույն մասում՝ քրիստոնեական թաղամասում, որտեղ վիրավորվել է 17 մարդ: Ական է ընկել նաև Դամասկոս մտնող ուղևորատար ավտոբուսի վրա: