Հասարակություն 

«Բոկո Հարամ»-ի գործողությունների հետևանքով Չադում 40000-ից ավել մարդ լքել է իր բնակավայրը

Չադում ավելի քան 40000 մարդ լքել է իր բնակավայրը ահաբեկչական «Բոկո Հարամ» խմբավորման գործողությունների պատճառով:

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը, վիճակագրական տվյալները ներկայացրել է ՄԱԿ-ը:

Զեկույցում նշվում է, որ Չադի ղեկավարությունը, որ ներկա դրությամբ պայքար է մղում ահաբեկչական խմբավորան հետ, կոչ էր արել բնակիչներին լքել այն տարածքները, որտեղ Բոկո Հարամի զինյալները կարող են ահաբեկչական գործողություններ իրականացնել:

Նույն շարքից