Մշակույթ Առողջապահություն Հասարակություն Գիտություն 

Ուղեղի ծերացման դեմ լավագույն դեղամիջոցը երաժշտությունն է

Այսօր գոյություն ունեն շատ դեղեր, որ բարելավում են մարդու մտավոր գործունեությունը: Բայց ամերիկացի գիտնականները պնդում են, որ լավագույն դեղամիջոցը ուղեղի ծերացման դեմ երաժշտությունն է: Առավել օգտակար է, երբ մարդն ինքն է նվագում որևէ գործիք, բայց կարելի է լավ արդյունքների հասնել' պարզապես լսելով երաժշտություն:

Ամերիկացի գիտնականները, ցանկանալով ապացուցել իրենց այն տեսությունը, թե երաժիշտները բավական ուշ են ծերանում, մի փորձ են կատարել, որին մասնակցել են տարբեր տարիքի 87 անձինք: Նրանց մի մասը մանկուց զբաղվել է երաժշտությամբ, իսկ մյուս մասը' ոչ: Մասնակիցների համար միացվել է ձայնագրված խոսք, որից հետո ուսումնասիրվել է նրանցից յուրաքանչյուրի ուղեղի' խոսքն արձանագրելու արագությունը: Արդյունքում, անգամ տարեց մարդիկ, ովքեր զբաղվել են երաժշտությամբ, ունեցել են ավելի լավ արդյունքներ, քան նրանք, ովքեր երիտասարդ են, բայց երբևէ կապ չեն ունեցել երաժշտարվեստի հետ:

Այսպիսով, մեզանից յուրաքանչյուրը երաժշտությամբ կարող է մարզել իր ուղեղը' ընդդեմ ծերացման:

Նույն շարքից