Քաղաքական Միջազգային գլխավոր 

Բուենոս Այրես նահանգի նահանգապետը և քաղաքապետը կմասնակցեն նախագահական ընտրություններին

Ria.ru կայքի փոխանցմամբ՝ Բուենոս Այրես նահանգի նահանգապետ Դանիել Սցիոլին և Բուենոս Այրեսի ներկայիս քաղաքապետ Մաուրիսիո Մակրին հանդիսանում են Արգենտինայի նախագահի հիմնական թեկնածուները։

Հարցումների համաձայն՝ հոկտեմբերի 25-ին կայանալիք նախագահական ընտրություններում Սցիոլին կարող է ակնկալել ընտրողների 35 տոկոսի աջակցությունը, մինչդեռ Մակրին՝ 25 տոկոսի։

Հայտնի է, որ երկրի գործող նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշներն առաջիկա ընտրություններին չի մասնակցի։

Նույն շարքից