Գլխավոր Հիշում եմ և պահանջում 

Ժերար Դեպարդիեն կնկարահանվի Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմում

analitik.am

Հայ ռեժիսոր Արտակ Իգիթյանը նախատեսում է Հայոց ցեղասպանության մասին «Անատոլիական պատմություն» (Anatolian Story) վերնագրով ֆիլմ նկարահանել, որտեղ կխաղան ֆրանսիական կինոյի հայտնի դեմքեր Ժերար Դեպարդիեն եւ Սամի Նասերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը՝ վկայակոչելով rusarminfo.ru-ն (ռուս-հայկական տեղակատվական գործակալություն), ֆիլմի գլխավոր հերոսը Մուստաֆա Գազին է, ով իր ողջ կյանքը նվիրաբերել է Թուրքիային ծառայելուն: Ծեր հասակում Մուստաֆան, ով իր ողջ կյանքի ընթացքում ատել է Հայաստանն ու հայերին, պարզում է, որ հայ է:

Ֆիլմի սցենարի հեղինակը Մարկ Արենն է (Կարեն Մարգարյան): Ֆիլմի համար երաժշտություն է գրելու Միշել Լեգրանը: Ըստ կայքի՝ ֆրանսահայ հայտնի երգահանը պահանջել է, որ ֆիլմի գլխագրերում Լեգրան ազգանվան կողքին ավելացնեն նաեւ հայկական Տեր-Միքայելյանը: Ֆիլմում գլխավոր հերոսի՝ Մուստաֆայի կերպարը կմարմնավորի Ժերեր Դարմոն, նրա որդուն կմարմնավորի Սամի Նասերին, որ հայ հանդիսատասեին առավելապես հայտնի է «Տաքսի» ֆիլմերից: Դեպարդիեն ֆիլմում կմարմնավորի փաստաբանի: Նախատեսվում է, որ ֆիլմի նկարահանման աշխատանքները կմեկնարկեն 2015 թվականի նոյեմբերից: Նկարահանումները կանցկացվեն Հայաստանում, Թուրքիայում, Ֆրանսիայում եւ Գերմանիայում:

Նույն շարքից