Գլխավոր Հիշում եմ և պահանջում 

Նյու Մեքսիկոյի օրենսդիրներին կներկայացվի ԼՂ հակամարտության հիմնախնդիրը

analitik.am

ՀՅԴ Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը նախաձեռնել է Նյու Մեքսիկո նահանգի օրենսդիրների հետ հանդիպումներ կազմակերպել՝ ներկայացնելու Հայոց ցեղասպանության և ԼՂ հակամարտության հիմնախնդիրները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Hairenikweekly-ն, օգոստոսի 11-12-ին ծ րագրված հանդիպումների ժամանակ կլինեն թե՛ հանրային քննարկումներ, թե՛ ուսուցողական միջոցառումներ, որոնց միջոցով հանձախմբի անդամները նպատակ ունեն հակադարձելու վերջին շրջանում նահանգում Ադրբեջանի և Թուրքիայի քարոզչական գործողություններին:

Նյու Մեքսիկոյի Հայ դատի հանձնախմբի համանախագահ Քեն Քլերեանն ասել է, որ նման միջոցառումները նպատակ ունեն ոչ միայն հակազդելու, այլև նահանգի օրենսդիրներին ճշմարիտ տեղեկություն հաղորդելու տարածաշրջանի, հայ-թուրքական հարաբերությունների և ԼՂ հակամարտության կարգավորման վերջին զարգացումների մասին:

Նույն շարքից