Հասարակություն 

Համապատասխան միջոցներ են ձեռնարկվել ուժեղ քամու հետևանքները վերացնելու ուղղությամբ

Օգոստոսի 7 –ի երեկոյան ուժեղ քամու հետևանքով Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս 18 հասցեի բարձրահարկ շենքի մետաղական ծածկի մի մեծ հատված պոկվել և ընկել էր հ. 32 մանկապարտեզի տանիքին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով՝ կարճ ժամանակ անց դեպքի վայր են այցելել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը և Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, պատասխանատու այլ կառույցների ղեկավարներ: Անմիջապես սկսվել են քամու հետևանքների վերացման աշխատանքները:

Մանկապարտեզի տանիքից հեռացվել են մետաղական ծածկն ու առանձին բեկորներ: Ներկայում ավարտական փուլում են մանկապարտեզի տանիքի վնասված հատվածների նորոգման աշխատանքները: Քայլեր են ձեռնարկվում նաև բարձրահարկ շենքի կտուրը վերակառուցելու ուղղությամբ: Տանիքի մետաղական ծածկի անկման հետևանքով, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:

Նույն շարքից