Օգոստոսի 14-16-ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինայի նավահանգստային քաղաք ու զբոսաշրջիկության հիմնական կենտրոն հանդիսացող Օդեսայում կանցկացվի Օդեսա- Փրայդ-2015 գեյ-փառատոնը:
Փառատոնն իրականացվում է Օդեսայի նահանգապետ ու Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հովանավորությամբ ու բարձր հովանու ներքո:
Մասնավորապես փառատոնի շրջանակներում նախատեսվում է քննարկել մի շարք հարցեր, այդ թվում՝ գեյ-զբոսաշրջիկության խթանումն ու ինչպիսի միջոցառումներ իրականացնել, որպեսզի Օդեսան վերածվի գեյ-տուրիզմի կենտրոնի:
Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը, միջոցառման կազմակերպիչները նախատեսում են երթ իրականացնել Օդեսայի կենտրոնում, որին արդեն իրենց մասնակցություն են տվել շուրջ 300 ակտիվիստներ:
Երթը գլխավորելու է Սահակաշվիլին ու նրա օգնական Մարիա Գայդարը:
Օդեսայի իրավապահները հատուկ միջոցառումներ են նախապատրաստել գեյ-փառատոնի մասնակիցներին ազգայնականների հարձակումներից զերծ պահելու համար: