Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ օգոստոսի 10-ին մեկնարկել է քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույի՝ Արթուրի Ղազարյանի դատաքննությունը։
Քաղաքեռցի Տույը ընդունել է առաջադրված մեղադրանքը։
Դատական հաջորդ նիստը կայանալու է օգոստոսի 17-ին։
Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի՝ Արթուր Ղազարյանն ապօրինի կերպով ձեռք էր բերել եւ կրել հրազեն հանդիսացող «ВИКИНГ» մոդելի 9մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող ատրճանակ եւ ռազմամթերք հանդիսացող 9մմ /9X19/ տրամաչափի փամփուշտներ, որոնք նրա մոտ հայտնաբերվել են 2015թ. հուլիսի 10-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարված անձնական խուզարկության ընթացքում:
Ա.Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Գործն ուղարկվել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն: