Հասարակություն 

Ադանայում ձերբակալվել են ԻՊ խմբավորման հետ համագործակցության մեջ կասկածվող ռուսաստանյան քաղաքացիներ

Թուրքիայի Ադանա նահանգում Ռուսաստանի երեք քաղաքացի է ձերբակալվել` «Իսլամական պետություն» խմբավորման կազմում ներգրավված լինելու կասկածանքով: Այս մասին հայտնում է Hurriet-ը` վկայակոչելով Թուրքիայի Գլխավոր շտաբի հայտարարությունը, որը տարածվել է օգոստոսի 9-ին:

РИА Новости գործակալության հաղորդմամբ` Թուրքիայում ՌԴ դեսպանությունը որևէ տեղեկություն չի ստացել ձերբակալության մասին:

Նշվում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Թուրքիայում ՌԴ քաղաքացիներ են ձերբակալվում` ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով: Նման դեպք էր գրանցվել հունիսին, երբ ռուս ուսանողուհու էին ձերբակալել, ինչպես նաև օգոստոսի առաջին օրերին, երբ կասկածի տակ էր հայտնվել Դաղստանի 26-ամյա քաղաքացին:

Նույն շարքից