Հասարակություն 

Միացյալ նահանգներն ուկրաինական զինվորականների ու Ազգային գվարդիայի ուսուցման համար տրամադրել է 500 միլիոն դոլար

Միացյալ նահանգներն ուկրաինական զինվորականների ու Ազգային գվարդիայի ուսուցման համար տրամադրել է 500 միլիոն դոլար: Այս մասին հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, նշելով, որ ռազմական հատկացումների մի մասը կտրամադրվի Ուկրաինայի զինված ուժերի ու Ազգային գվարդիայի վերապատրաստմանն ու ուսուցմանը:

Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը, Միացյալ նահանգները ուկրաինական տնտեսության վերականգնման ու ռեֆորմների իրագործման համար կտրամադրի 2 միլիարդ երկարաժամկետ վարկ:

Չնայած անհաջողություններին, Միացյալ նահանգները շարունակում է օժանդակել կիեւյան խունտային ու ձգտում սառեցնել Դոնբասի հակամարտությունը՝ նպատակ հետապնդելով ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբ:

Նույն շարքից