Ճապոնիայի Նագասակի քաղաքի նահանգապետը կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ու մյուս երկրների առաջնորդներին այցելել ու սեփական աչքերով տեսնել 1945 թ.-ի ատոմային հարվածի ահավոր հետեւանքները:
Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, նշելով, որ 1945թ.-ին ամերիկյան ատոմային հարձակման հետեւանքվ միայն Նագասակի քաղաքում զոհվել էր 74 հազար մարդ, որից 12 հազարը ճապոնացի քրիստոնյաներն էին, ինչպես նաեւ՝ տաժանակրության դատապարտված չինացիներն ու կորեացիները:
Քաղաքապետ Տոմիհիսա Տաուեն կոչ է արել բոլոր երկրների ղեկավարներին ու աշխարհի բոլոր մարդկանց այցելել Նագասակի ու սեփական աչքերով տեսնել ամերիկյան ատոմայի հարվածի անդառնալի հետեւանքները:
Հիշեցնենք, որ Նագասակիի ու Հերոսիմայի ողբերգության մեղավորները պատասխանատվություն չեն կրել: ԱՄՆ-ն ատոմային հարվածների անհրաժեշտությունը պատճառաբանում է ճապոնական վտանգով, այնինչ, հարվածից առաջ ճապոնական բանակը, գտնվելով կազմալուծման եզրին, արդեն պատրաստվում էր կապիտուլացվել:
Ատոմային հարվածներից զոհվել է ընդհանուր առմամբ 214 հազար մարդ, այն միջուկային զենքի կիրառման միակ դեպքն է համաշխարհային պատմության ողջ ընթացքում: