Օգոստոսի 5-ին Իրանի ղեկավարությունը առաջարկել է սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիր ու հայտարարել, որ այն առաջիկայում կներկայացվի ՄԱԿ-ի քննարկմանը:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի խոսքերով, իրանական կողմը պատրաստ է բոլոր ջանքերը ներգործել Սիրիայում կայունություն ու խաղաղություն հաստատելու համար:
\Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, տեղեկացնելով, որ խաղաղության նախագիծը ՄԱԿ-ին կներկայացվի Իրանի ու Սիրիայի միջեւ փոխհամաձայնեցվելուց հետո:
Հիշեցնենք, որ Իրանի, Սիրիայի ու Ռուսաստանի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպումներ են իրականացնում՝ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ համաձայնության գալու նպատակով:
Ւրանն ու Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վերջին դաշնակիցներն են:
Ւրանը բազմիցս հայտարարել է, որ Դամասկոսի անկումը ուղիղ ճանապարհ կհարթի ԻՊ խմբավորման համար՝ զարկ տալով արմատականությանն ու ահաբեկչությանը տարածաշրջանում: