Հասարակություն 

«Բազե 2015»-ը կներկայանա ինքնատիպ ոճավորմամբ

Երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը այսօր լրագրողների հետ կայացաց հանդիպմանը տեղեկացրեց, որ «Բազե» հավաքի մասնակիցներն ընտրվում են մրցութային կարգով։

Նրա խոսքով, լավագույնները հավաքի ընթացքում պետք է մասնակցեն մշակութային, սպորտային և ինտելեկտուալ մրցույթներին։

Հավաքի կազմակերպիչն է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։

Արուսյակ Պողոսյանը շեշտել է, որ կա որդեգրած սկզբունք. հավաքին կարող են մասնակցել մեկ անգամ։ Մասնակցության կրկնություն թույլատրվում է միայն ջոկատի ղեկավարներին, քանի որ կարևոր է, որպեսզի վերջիններս ունենան որաշակի փորձ։ Հավաքի մասնակիցների տարիքի նվազագույն շեմը 18-ն է, առավելագույնը՝ 30-ը։

«Բազե նորաձևություն» մրցույթի ժյուրիի նախագահ, դիզայներ Արամ Նիկոլյանը խոսեց նորաձևության մրցույթի մասին: Նրա խոսքով՝ երիտասարդները բավականին ստեղծարար են, որոնք կարճ ժամկետում կարողացան այդ ամենը պատվով կատարել։

«Բազե» հավաքի կարմիր ճակատի գեղարվեստական ղեկավարը Արման Խաչատրյանն է (Արմուշ):

«Բազե» համահայկական մրցույթը 7 օրերի ընթացքում համախմբում է շուրջ 500 երիտասարդի, ովքեր մրցում են մշակութային, մարզական, ինտելեկտուալ խաղերում, ունենում հանդիպումներ հասարակական, քաղաքական, մշակութային գործիչների հետ։ «Բազե 2015»-ը ներկայանալու է ինքնատիպ ոճավորմամբ։ Բազեականների շապիկները զարդարելու են հայկական թագավորական տոհմերի զինանշաններն ու ազգային զարդանախշերը։

«Բազեն» առաջին անգամ անցկացվել է 2002 թվականին։  13 տարիների ընթացքում «Բազե» հավաքին մասնակցել է ավելի քան 8500 երիտասարդ։

Նույն շարքից