Մշակույթ Հասարակություն 

Իմ կարծիքով, սա գիրք-հայտնագործություն է. Պոզները՝ Բողջալյանի գրքի մասին

«Քրիս Բողջալյանի «Ավազե ամրոցի աղջիները» հիանալի է: Ես այն ասում եմ բառի դասական իմաստով, հիանալի է այն առումով, որ այն առանձնանում է սովորական գրքերի շարքից: «Ավազե ամրոցի աղջիկները» գիրքը գիրք-հայտանգործություն է»,-այս մասին ռուս հաղորդավար և լրագրող Վլադիմիր Պոզները գրել է իր պաշտոնական կայքում:

«Բանը նրանում չէ, որ այն կատարյալ է գրված: Ինչպես նաև այն չէ կարևոր, որ այն Ամերիկայում բեսթսելլեր է դարձել, քանի որ Բողջալյանի գրքերի համար դա սովորական է: Կարևոր չէ նաև, որ այն սիրավեպ է, այլ այն, որ պահում է քեզ իր տիրապետության տակ առաջին խոսքից մինչև վերջինը:

Պոզները համոզված է, որ այս գիրքը պետք է կարդալ, անկախ տարիքից, հավատից, ազգությունից:

«Ավազե ամրոցի աղջիկները» գիրքը հրատարակվել է 14 լեզուներով՝ աշխարհի 20 երկրներում: Այն հիմնված է Հայոց ցեղասպանությունն ապրած մարդկանց իրական պատմության վրա, ովքեր փորձել են նոր կյանք սկսել օտար հողում:

Նույն շարքից