Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին բանտում հացադուլ է հայտարարել, հայտնում է vesti.ru-ն:
Մուրսիի փաստաբան Աբդ էլ-Մաքսուդը հայտարարել է, որ Մուրսին վախենում է, որ բանտային սնունդը կարող է սպանել իրեն: Փաստաբանի խոսքով՝ Մուրսին շաքարային դիաբետով է տառապում և արդեն բազմիցս խնդրել է անհրաժեշտ բժշկական ստուգումներ անցկացնել՝ պարզելու՝ արդյոք բանտային սննդակարգը համապատասխանում է իր դիետային և արդյոք նրան պետք է ստացիոնար տեղափոխել, սակայն նրա բողոքները չեն քննարկվել: Դրա հետ կապված՝ Մուրսին որոշել է հացադուլ հայտարարել: