Վերջին 1 օրում Եգիպտոսում շոգ եղանակից ավելի քան 20 մարդ է մահացել։ Ուժգին շոգ է հաստատվել Կահիրեում և երկրի մի քանի այլ շրջաններում։
Մահվան դեպքերից 5-ը գրանցվել են հենց մայրաքաղաքում։ Այս մասին հայտնում է France Presse-ը՝ հղում անելով առողջապահության նախարարությանը։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ հիվանդանոցներ են տեղափոխվել առնվազն 66 քաղաքացիներ։
Կիրակի ջերմաստիճանը Կահիրեում հասել է 47 աստիճանի։