Հռոմի պապ Ֆրանսիսկոսը հաստատել է հրամանագիր, որով Հայոց ցեղասպանության ժամանակ սիրիացի կաթոլիկ եպիսկոպոս Ֆլավիանո Միշել Մելկիի սպանությունը ճանաչվում է նահատակություն հանուն հավատքի:
Periodistadigital.com կայքի հաղորդմամբ, հրամանագիրն, ամենայն հավանականությամբ, Մելկիի սրբադասման մասին որոշման կհանգեցնի: Նորադաս նահատակը Սուրբ Եփրեմի Եղբայրության անդամ էր և Սիրիայի Ջեզիրեի եպիսկոպոսը: Ծնվել է 1858թ. Կալաաթ Մաթայում` ներկայիս Թուրքիայում, սպանվել է հավատի նկատմամբ ատելության հետևանքով` 1915թ. օգոստոսի 29-ին:
Օսմանցիները փորձել են նրան մահմեդական դարձնել, ինչը նա մերժել է, և, ինչպես պարզաբանում է Ռամի Ալ Կաբալանը, սպանվել է այդ պատճառով: