Առողջապահություն Հասարակություն 

Մի քանի հիանալի միջոց ատամնացավի դեմ

1. Մորու ու դաղձի տերևների թուրմն ունի ցավազրկող էֆեկտ: Պարզապես կա մի թերություն. այն թրմել պետք է 4 օր և ապա միայն ողողել բերանի խոռոչը:

2. Եթե ցավազրկում է պետք անհապաղ, ապա վերցրեք խոզի սալ (ոչ աղի) և 15-20 րոպե ձեռքով պահեք այն ցավող լնդի վրա: Որոշ ժամանակ անց ցավը կմեղմանա:

3. Եզան լեզուն ատամնացավի ժամանակ օգտագործելը վաղուց փորձված տարբերակ է: Առավել օգտակար է, եթե դնեք այն ականջի մեջ, որի շրջակայքում է գտնվում ցավող ատամը: Պահել խորհուրդ է տրվում 35 րոպե, բայց օգնում է այն արդեն 20 րոպեից:

4. Շալֆեյի թուրմն օգտակար է, եթե դրանով ողողեք բերանի խոռոչը դեռևս տաք վիճակում: Ողողեք 5-7 անգամ 35 րոպեի ընթացքում:

5. Իսկ լավագույն միջոցը խնձորն է. ուղղակի փրկություն ատամների համար: Ամեն օր ուտելով գոնե մեկ խնձոր' մեկընդմիշտ կմոռանաք ատամնաշարի խնդիրների մասին:

Նույն շարքից