գլխավոր Մամուլի տեսություն 

ԱԺ-ում ուսումնասիրում են Նիկողոսյանին պարգևից զրկելու հիմքերը. ՀԺ

«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ Ազգային ժողովի իրավաբանական վարչությունն ուսումնասիրում է իրավական այն հիմքերը, որոնց համաձայն հնարավոր է անձին զրկել Ազգային ժողովի տրամադրած բարձր պարգևից։ Բանն այն է, որ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը երեկ գրավոր դիմել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ պահանջելով ՌԴ ռազմավարական զարգացման ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանին զրկել ԱԺ-ի տված պատվո մեդալից՝ Հայաստանը ՌԴ կազմում ընդգրկելու մասին Նիկողոսյանի կողմից 2 օր առաջ արված հայտարարության պատճառով։

Երեկ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանից թերթը հարցրել է՝ ԱԺ նախագահը պատրաստվո՞ւմ է ընդունել Մարուքյանի առաջարկ-պահանջը։ Նա պատասխանել է. «ԱԺ նախագահը գտնվում է արձակուրդում»։ Պարզվում է, Գալուստ Սահակյանը կարճատև արձակւրդ է մեկնել և այս շաբաթվա վերջին նոր կվերադառնա աշխատանքի։

 

Նույն շարքից