Rg.ru կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, հանրապետական Ջեբ Բուշն իր մրցակցուհուն՝ Հիլարի Քլինթոնին, մեղադրել է «Իսլամական պետություն» խմբավորման ստեղծման համար։
«ԻՊ-ը ստեղծվել է այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգները հեռացավ Մերձավոր Արևելքից և անտեսեց սպառնալիքը: Իսկ որտե՞ղ էր պետքարտուղար Քլինթոնը»,- հարցրել է Բուշը:
Նրա խոսքով՝ հենց Քլինթոնի պատճառով է այսօր երկրին և ողջ աշխարհին «համաշխարհային ջիհադ» սպառնում: