Պատահարներ գլխավոր 

ՌԴ Իստրինսկի ջրամբարում վթարի ենթարկված հիդրոպլանը թռչելու համար անհրաժեշտ սերտիֆիկատ չի ունեցել

Interfax.ru լրատվական կայքի փոխանցմամբ՝ ՌԴ Իստրինսկի ջրամբարում վթարի ենթարկված Cessna U206F մակնիշի հիդրոպլանը թռչելու համար անհրաժեշտ սերտիֆիկատ չի ունեցել:Բացի այդ օդաչուն քաղաքացիական ավիացիայի վկայագիր չի ստացել:

Այդ մասին հայտնել են ՌԴ օդային տրանսպորտի Դաշնային գործակալությունը:

Հիշեցնենք` օգոստոսի 8-ին` ժամը 20.15-ի սահմաններում Մոսկվայի մարզի Իստրինսկի ջրամբարի մոտ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել էին «Սեսսնա 206» մակնիշի հիդրոպլանը և «Ռոբինսոն 44» մակնիշի ուղղաթիռը, ինչի հետևանքով մահացել էր 9 մարդ, որոնց թվում էին նաև Cessna U206F մակնիշի օդանավի ուղևորներ Հայաստանի քաղաքացիներ` 28-ամյա Պարույր Նորիկի Մանուկյանը, 23-ամյա Լարիսա Վրեժի Մանուկյանը, 10-ամյա Օֆելյա Ազատի Գլեչյանը, ինչպես նաև 8-ամյա Էրիկ Ազատի Գլեչյանը: Դեպքի առթիվ ՌԴ քննչական կոմիտեում թռիչքային անվտանգությունը խախտելու համար հարուցվել էր քրեական գործ:

Մանրամասները՝ այստեղ

Նույն շարքից