Ria.ru կայքի փոխանցմամբ՝ Ուկրաինայի մաքսային ծառայությունը հրապարակել է Ռուսաստանում հրատարակված 38 գրքերից բաղկացած ցանկ, որոնց մուտքը երկիր արգելվում է։
Գրքերի ցանկում տեղ են գտել՝ փիլիսոփա Ալեքսանդր Դուգինի, հեռուստա և ռադիոհաղորդավար Սերգեյ Դորենկոյի, գրող Էդուարդ Լիմոնովի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական և տնտեսագետ Սերգեյ Գլազևի հեղինակած գրքերը։