Միջազգային Քաղաքական 

Սինդզու Աբեն ներողություն է խնդրել իր երկրի քաղաքացիներից Օլիմպիական թանկարժեք ստադիոնի համար

Tass.ru կայքի փոխանցմամբ՝ Ճապոնիայի վարչապետ Սինդզու Աբեն ներողություն է խնդրել իր երկրի քաղաքացիներից Օլիմպիական թանկարժեք ստադիոնի կառուցման համար: Համաշխարհային ճգնաժամի պատճառով Ճապոնիայում գրեթե 50 տոկոսով թանկացել է շինանյութը:

Դրա հետևանքով շուրջ երկու միլիարդ դոլարի է հասել Տոկիոյում կառուցվելիք օլիմպիական նոր ստադիոնի արժեքը: Սա առաջացրել է Ճապոնիայի բնակչության զայրույթը: Նախատեսվում է հրաժարվել ստադիոնի շարժական տանիքի կառուցումից կամ միջազգային նախագծային նոր մրցույթ հայտարարել:

 

Նույն շարքից