Torontovka.com կայքի փոխանցմամբ՝ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը հայտարարել է, որ երկրի քաղաքացիների համար քրեորեն պատժելի արարք կարող է դառնալ ծայրահեղական խմբավորումների կողմից վերահսկվող ցանկացած երկիր այցելությունը:
Հարփերը նաև հավելել է, որ բացառություններ կարող են արվել միայն դիվանագետների, լրագրողների և հումանիտար կազմակերպությունների աշխատակիցների համար:
Քաղաքական գործիչը խոստացել է նաև գործող օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ իրականացնել: