Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի հետ համագործակցության ծրագրի շրջանակում օգոստոսի 11-ին Սևանի քաղաքապետարանի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժինների աշխատակիցներն այցելել էին Էրեբունի վարչական շրջան:
Կարևորելով տեղական ինքնակառավարման մակարդակում համագործակցությունը վարչական շրջանի և մարզի միջև՝ կողմերը խոսել են փոխգործակցության ուղղությունների ու հեռանկարների մասին: Փորձի փոխանակման նպատակով կազմակերպված քննարկման ընթացքում կողմերը ծանոթացել են Էրեբունու ֆինանսատնտեսական և եկամուտների բաժինների աշխատանքներին, քննարկել մասնագիտական գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: Առաջիկայում փոխայցելությունները կշարունակվեն:

