IT Հասարակություն Տնտեսություն 

Լոռու և Տավուշի մարզերում իրականացել են համայնքային զարգացման նոր ծրագրեր

analitik.am

Orange Հիմնադրամի հատուկ ծրագրի շրջանակներում, որն Օրանժ Արմենիայի աշխատակիցներին հնարավորություն է տալիս նախաձեռնել բարեգործական ծրագրեր և համակարգել դրանց իրականացումը, կյանքի է կոչվել ևս երկու նախագիծ:

Օրանժ Արմենիայի մարքեթինգի բաժնի աշխատակից Բելլա Գալոյանի նախաձեռնությամբ Տավուշի մարզի Իջևան քաղաքում Orange Հիմնադրամի և «ԳԼՈԲԱԼ ՇԵՅՓԵՐՍ» Երիտասարդական Հասարակական Կազմակերպության համատեղ ջանքերով Իջևանի գրադարանում ստեղծվել է մանկական բաժին:

Orange Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ փոքրիկ ընթերցողների համար արդեն հասանելի է վերանորոգված ու մանկական գրականության լավագույն նմուշներով հագեցված սենյակ: Գրադարանի այս նոր մանկական բաժնում երեխաների համար կազմակերպվում են ընթերցանության և հեքիաթասացության խմբակներ: Այն ծառայում է նաև տարրական դասարանների ուսուցիչների համար հատուկ դասընթացների կազմակերպմանը:

Ավելի շուտ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել էր մեկ այլ ծրագիր, այս անգամ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Այս նախագիծն առաջարկվել էր Օրանժ Արմենիայի՝ Ստեփանավանում վաճառքի և սպասարկման կենտրոնի աշխատակից Լիանա Նալբանդյանը: Orange Հիմնադրամի և «Լիարժեք կյանք» բարեգործական ՀԿ-ի համատեղ ջանքերով Ստեփանավանում գործող ուսուցման և զարգացման կենտրոն այսուհետ հաճախում են Ստեփանավան քաղաքի և հարակից գյուղերի՝ հաշմանդամություն ունեցող 50 երեխաներ: Շաբաթական երկու անգամ երեխաներն այս կենտրոնում կմասնակցեն ներառական արտթերապիայի` կավագործություն, նկարչություն, փայտագործություն, ինչպես նաև համակարգչային դասընթացների: Նախագծի շրջանակներում կկազմակերպվի նաև երեխաների փոխադրումը իրենց տներից մինչև զարգացման կենտրոն և հետ:

«Orange Հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններից մեկը երեխաներին՝ աջակցելն է՝ նրանց կրթության և զարգացման, ինչպես նաև հասարակությունում հետագա ինտեգրման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու միջոցով: Մենք հպարտ ենք, որ մեր աշխատակիցներն անտարբեր չեն հասարակությանը հուզող խնդրիների նկատմամբ ու ցանկանում են փոխել մարդկանց կյանքը, և մենք պատրաստ ենք այդ հարցում աջակցել նրանց», - ասել է Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

Նույն շարքից