«Երկիր և մշակույթ» բարեգործական կազմակերպությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման նպատակով օգոստոսին ուխտագնացություն է նախաձեռնում դեպի Թուրքիայի Դիարբեքիր քաղաք (նախկին Տիգրանակերտ):
Ինչպես տեղեկացնում է genocidioarmenio100.org.uy կայքը` կազմակերպության առաջարկի համաձայն` աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայերը կհանդիպեն օգոստոսի 16-17-ը Սուրբ Կիրակոս եկեղեցում:
Տարբեր երթուղիներ են մշակվում 3-10 օրվա ընթացքում, որոնք կմեկնարկեն Երևանից և Ստամբուլից` դեպի Դիարբեքիր:
Հիմնական միջոցառումը նախատեսվում է իրականացնել կիրակի` օգոստոսի 16-ին, երբ Սուրբ Կիրակոս եկեղեցում Սուրբ պատարագ կմատուցվի Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնին և երկուշաբթի` օգոստոսի 17-ին, երբ զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագ կմատուցվի: