Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերը Եմենում տիրող իրավիճակը գնահատել է աղետալի: Այս մասին հայտնում է «Տասս» գործակալությունը:
Մաուրերը օգոստոսի 8-10 գտնվել է Սանայում և Ադենում, հանդիպումներ ունեցել պաշտոնական անձնանց հետ: Այցի նպատակն էր միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Եմենում տիրող ծանր իրավիճակի վրա:
Կազմակերպության գլխավոր տնօրենը նշել է, որ աշխարհը պետք է արթնանա և տեսնի, թե ինչ է կատարվում այդ երկրում:
Մաուրերը կոչ է արել շտապ ապահովել ապրանքների մատակարարումը Եմեն:
«Պետք է դյուրացվի մարդկանց սննդով, ջրով և դեղորայքով ապահովելու խնդիրը, ինչպես նաև հակամարտությունը կարգավորել քաղաքական ուղիներով»,-ավելացրել է Կարմիր խաչի ղեկավարը: