Քաղաքական Միջազգային 

Ռուսաստանը ԻՊ խմբավորման դեմ պայքարի նոր առաջարկներ է ներկայացրել

Պաշտոնական Մոսկվան ԻՊ խմբավորման դեմ պայքարի նոր առաջարկներ է ներկայացրել ԱՄՆ-ին ու նրա գործընկերներին: Ռուսական կողմը նպատակահարմար է գտնում ԻՊ դեմ պայքարում Սիրիայում իսլամիստների դեմ արդեն մարտնչող ուժերից կազմավորել կոալիցիա, որը կնպաստի հակամարտության քաղաքական կարգավորմանը:

Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նշելով, որ անհրաժեշտ է համախմբել ԻՊ խմբավորման դեմ մարտնչող ուժերին մեկ ընդհանուր դրոշի ներքո:

Լավրովի կարծիքով, Սիրիայում իրար դեմ մարտնչող ուժերի առաջնահերթ խնդիրն է պայքար ծավալել ընդհանուր սպառնալիքի դեմ, իսկ այնուհետեւ ձեռնամուխ լինել բոլոր հակամարտ կողմերի խնդիրներին, հանգել համաձայնության ու թույլ չտալ քաղաքացիական պատերազմի խորացմանը: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:

Արտգործնախարարի խոսքերով, կոալիցիայում պետք է ներգրավվեն Սիրիայի բոլոր քաղաքական ու ռազմական ուժերը, իսկ ճգնաժամը հաղթահարվի միայն խաղաղ բանակցային գործընթացի միջոցով:

Նույն շարքից