Հասարակություն 

Ինֆլյացիան ու դեւալվացիան Յացենյուկի միակ նվաճումն են Ուկրաինայում

Ուկրաինայի պետական բյուջեն հայտնվել է անմխիթար վիճակում: Ինֆլյացիան ու դեւալվացիան Յացենյուկի միակ նվաճումն են Ուկրաինայում:

Այս մասն հայտնել է Ուկրաինայի նախկին փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը, նշելով, որ նախարարների կաբինետն իր անհեռանկարային ու անմտածված գործողություններով երկիրը հասցրել է քաոսային իրավիճակի:

Ինչպես հաղորդում է ANNA.NEWS լրատվական գործակալությունը, Ուկրաինական ճգնաժամի հետեւանքով երկրում աննախադեպ չափերի է հասել գործազրկությունն ու արտագաղթը, կառավարությունը անզոր է վճարել թոշակներն ու նպաստները, միաժամանակ նկատվում է գնաճ ու ինֆլյացիա:

Փոխվարչապետի կարծիքով, ներկայիս նախարարներ կաբինետի ու վարչապետի առկայության պայմաններում, Յացենյուկի հրաժարականին հաշված օրեր են մնացել:

Նույն շարքից