Հասարակություն 

Սահակաշվիլին հպարտանում է իր աշխատակցուհիներով

Օդեսայի նահանգապետ ու Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հպարտանում է, որ կարողացել է իր թիմում ներգրավել Մարիա Գայդարին:

Նա հայտարարել է, որ Մարիան հզոր ազդակ կհանդիսանա Ռուսաստանի դեմ ծավալված պրոպագանդիստական պայքարում: Ինչպես հաղորդում է ANNA.NEWS լրատվական գործակալությունը,
Վրաստանի նախկին փողկապակեր նախագահը, որ ձախողեց 2008թ.-ի ռուս-վրացական պատերազմը, չգիտես ինչու կարծում է , որ Գայդարը իսկական արհավիրք կդառնա պաշտոնական Մոսկվայի համար:

Սահակաշվիլին Մարիային վերագրում է հայտնի քաղաքական դինաստիային, այնինչ անտեսում իրողությունն, որ իր օգնականի հայրը մի դույլ մուրաբայի ու մի տոպրակ կարկանդակի համար հեշտությամբ հայրենիքը կվաճառեր արեւմտյան գիշակերներին:

Նույն շարքից