Հասարակություն 

Հատուկ գործողությունների արդյունքում Դաղստանում լիկվիդացվել է չորս գրոհային

Ինչպես հաղորդում է РИА Новости գործակալությունը, Դաղստանում իրավապահների իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում լիկվիդացվել է 4 գրոհային: Այս մասին հայտնել են ՌԴ հակաահաբեկչական կոմիտեից, նշելով, որ մի քանի գրոհայինի հաջողվել է փախուստի դիմել:

Գործողությունների ընթացքում հայտնաբերվել ու առգրավվել է 3 ավտոմատ, երկու ատրճանակ ու փամփուշտներ: Մի քանի գրոհայիններ, օգտվելով լեռնային տեղանքից, թաքնվել են մոտակա անտառում:
Իրավապահների շարքերում զոհեր ու վիրավորներ չեն գրանցվել:

https://www.youtube.com/watch?v=rfOrxc3pj2I

Նույն շարքից