Յամայկա կղզին հանգստի լավագույն վայերից է: Զբոսաշրջիկներն ու ճանապարհորդողները, ովքեր երկրի շատ վայրերում են եղել, պնդում են, որ Յամայկան Կարիբյան տարածաշրջանում լավագույներից մեկն է: Ահա այն հիմնական պատճառները, որոնք առանձնացնում են զբոսաշրջիկները:
Ուրախ մարդիկ: Յամայկայում մարդիկ շատ բարեհամբույր, մարդասեր և ուրախ են: Նրանք ընձեռքում են հանգստի բոլոր հնարավորությունները իրենց բնակավայրի մասին լավ հիշողություններ ունենալու համար:
Հանգստացնող մթնոլորտ: Յամայկայում մարդիկ գիտեն ինչպես հանգստանալ և թեթև ժամանակ անցկացնել: Նրանք զարմանալի և յուրօրինակ երաժշտություն ունեն, այդ իսկ պատճառով, անգամ երբ դուք շատ ինքնամփոփ եք, շուտով կզգաք, թե ինչպես է ձեր ներսում բոլոր արգելքները և սահմանափակումները անհետանում:
Հիանալի սնունդ: Յամայկայում միշտ թարմ ծովային ուտեստներ և միս կա: Ճանապարհներին միշտ կարելի է հանդիպել ձկնորսների, իսկ տեղական շուկաները լիքն են զանազան մրգերով և բանջարեղենով:
Սպիտակ լողափներ: Կուսական և էկզոտիկ լողափները անմոռանալի են դարձնում հանգիստը: Յամայկայի մաքուր երկնագույն ջրերը և սպիտակ լողափները աշխարհում լավագույններից մեկն է:
Բարձր մշակույթ: Եթե որոշել եք հանգիստն անցկացնել Յամայկայում, ապա անհրաժեշտ է սեփական ուղեկից վարձել, ով ցույց կտա կղզին և տեղի բնակիչների մշակույթը: Կիմանաք, թե ինչպես են նրանք շրջում խանութներով, որպեսզի ձուկ կամ միս գնեն, կխմեք կոկոսի հյութ, շատ բան կիմանաք ռաստաֆարիի և ավանդական բժշկության հին մեթոդների մասին:












