Հասարակություն 

Հոռոմի ողբերգական ավտովթարի գործով մեղադրյալը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աշոտ Մանուկյանի նախագահությամբ տեղի ունեցավ Հոռոմի խաչմերուկում կատարված ողբերգական վթարի գործով դատական նիստը:

Մեղադրյալ Մանվել Վարդանյանը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման, երեք տարի էլ զրկվեց վարորդական իրավունքից:

Հիշեցնենք, որ Երևանից Գյումրի վերադարձող «Տրանս ակնթարթ» ընկերության «Գազել 32» մակնիշի ու «Իմեքս գրուպ» ՍՊԸ հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով «Գազելը» այրվել էր: 7 հոգի, այդ թվում «Գազելի» վարորդ Ռազմիկ Մկրտչյանը տեղում մահացել էին, իսկ մյուս 7 ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել:

Նույն շարքից