Հասարակություն 

Երկու անգամ մտածեք՝ այլ ծնողներին և ընտանիքներին քննադատելուց առաջ. Դևիդ Բեքհեմ

Դևիդ Բեքհեմը արձագանքել է հասարակության քննադատությանը՝ Instagram-ում տալով պաշտոնական մեկնաբանություններ:

Սոցցանցի իր էջում հայտնի ֆուտբոլիստը, ում մեղադրում են դստերը՝ Հարփերին, սխալ դաստիարակելու մեջ, հայտարարել է, որ օգտատերերն իրավունք չունեն քննադատելու իր ծնողական որակները:

«Ինչու են մարդիկ կարծում, թե իրավունք ունեն քննադատելու ծնողներին՝ չիմանալով, թե իրականում ինչպես է ամեն ինչ: Երեխա ունեցող բոլոր մարդիկ հրաշալի գիտեն, որ եթե երեխան ինչ-որ բանից հուզված է, նրան պետք է հանգստացնել, և ծծակը լավագույն տարբերակն է:

Երկու անգամ մտածեք՝ այլ ծնողներին և ընտանիքներին քննադատելուց առաջ: Դուք դրա իրավունքը չունեք»,- գրել է Բեքհեմը:

Նույն շարքից