«Ոտքի Հայաստան» շարժումն այս պահին Հանրապետության հրապարակում հանրահավաք է անցկացնում ՀԾԿ հանձնաժողվի հրաժարականի եւ ՀԷՑ-ի ազգայնացման պահանջով:
Շարժման համակարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը նշեց, որ հանձնաժողովի անդամները պատշաճ չեն կատարում իրենց պարտականությունները եւ չեն պաշտպանում հասարակության շահերը, իրականում ընդունում են երկրի ներքին անվտանգությունը խարխլող որոշումներ:
«Այսօր մեր պայքարը պետք է նրանց ստիպի ոչ միայն վերանայել որոշումները, այլ նաեւ իշխանությունը զիջել քաղաքացուն: Սա լինելու է հետեւողական պայքարի արդյունքում: Ուզում ենք, որ այս ապօրինի ռեժիմը հեռանա»,-ասաց Դավիթ Սանասարյանը:
Շարժման անդամները նշեցին, որ իրենք պատրաստվում են հաջորդ հանրահավաքին ամբողջությամբ փակել հրապարակը, եթե բավարար քանակով մարդ հավաքվի: