Գլխավոր Մամուլի տեսություն 

Հայաստանում աղի արտադրության ծավալները 9.8 տոկոսով նվազել են, հետևաբար սպառողների թիվը ևս նվազել է. «Ժողովուրդ»

analitik.am

«ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանում աղի արտադրության ծավալները 9.8 տոկոսով նվազել են: Ի դեպ, անցած տարի նույն ժամանակահատվածում աղի արտադրության ծավալները նվազել էին ընդամենը 5,9 տոկոսով: Եվ այն փաստը, որ աղի արտադրության ծավալները տարեցտարի նվազում են, ամենևին էլ պատահական չէ:

Աղը այն եզակի սննդատեսակներից է, որն անկախ ամեն ինչից, նաև գնից, մարդիկ գնում են: Այսինքն՝ աղի արտադրության ծավալներն ուղղակի կապված են սպառողների թվի հետ: Ինչպես հայտնի է՝ Հայաստանում հենց տեղական արտադրության կերակրի աղն է սպառվում: Ուստի, եթե պաշտոնական վիճակագրությունը նշում է, որ աղի արտադրության ծավալները նվազել են, ապա դա իր հերթին ենթադրում է, որ սպառողների թիվը ևս նվազել է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից