Գլխավոր Հասարակություն 

Օգոստոսի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

analitik.am

Հանրապետության տարածքում օգոստոսի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանն օգոստոսի 13-ին կբարձրանա 1-2 աստիճանով, 15-ին ևս 1-2 աստիճանով: Քամին հարավային` 2-5 մ/վրկ արագությամբ:

Երևանում օգոստոսի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 13-14-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +39 աստիճան, օգոստոսի 15-17-ին` +40 աստիճան:

Նույն շարքից