Գիտություն Հասարակություն Մշակույթ 

Ընթերցումներ՝ «Ներկայի վերականգնումը» խորագրով

analitik.am

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Ազգային թատերական ստեղծագործական միավորում» ՀԿ-ն՝ ս. թ. նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կանցկացնի «Ներկայի վերականգնումը» խորագրով դրամատուրգիական ընթերցումներ: Ազգային թատերական ստեղծագործական միավորման գործընկերներն են Հայաստանի գրողների միությունը, «Գրական թերթը» և «Դրամատուրգիա» հանդեսը:

Ընթերցումները նպատակ ունեն ձևավորելու և ամրապնդելու դրամատուրգ-բեմադրիչ կապը, գործնականորեն նպաստելու պիեսների բեմականացմանը, բացահայտելու ժամանակի խնդիրներն արծարծող գործեր:

Մասնագիտական հանձնախմբում ընդգրկված են Ռուբեն Բաբայանը /Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն/‚ Կարինե Խոդիկյանը /«Դրամատուրգիա» հանդեսի և «Գրական թերթի» խմբագիր‚ դրամատուրգ/‚ Գուրգեն Գասպարյանը /Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի փոխտնօրեն/:

Հանձնախմբի կողմից մրցույթին ներկայացված 11 հայտից ընտրվել է 6-ը, որոնք ընթերցումների օրերին կքննարկվեն և կգրախոսվեն: Նախատեսվում է հեղինակային ընթերցումներ, ուսանողների մասնակցությամբ հրապարակային քննարկումներ, զեկուցումներ՝ արդի դրամատուրգիական ընթացքի, զարգացման միտումների վերաբերյալ:

«Դրամատուրգիական ընթերցումների» ավարտին կկայանա ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հրատարակված «Լռության գեղագիտությունը 20-րդ դարի դրամատուրգիայում» գրքի շնորհանդեսը /համահեղինակներ՝ Ս. Հասմիկյան, Հ. Հասմիկյան/:

Նույն շարքից