Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի և համագործակցության ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ ԼՂՀ Մարտունի քաղաքում ավարտվել է նոր պուրակի շինարարությունը, որն, ի նշան բարեկամության, կկրի «Երևանյան» անվանումը: Ի նշանավորումն 2 քաղաքների բարեկամության` նաև տեղադրվել է խաչքար: Ներկայում ընթանում են պուրակի բարեկարգման վերջնական աշխատանքները, որից հետո այն հանդիսավորապես կբացվի:

