ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ` զոհված, հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաները հունիսի 19-ից հանգստանում են ամառային մարզաառողջարանային ճամբարներում:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ` պատասխանատուները պարբերաբար այցելում են հանգստացող երեխաներին: Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարում ամառային հանգիստը վայելող Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թվով 35 երեխաներին է այցելել վարչական շրջանի ղեկավար Գևորգ Ղազարյանը: Վարչական շրջանի ղեկավարը զրուցել է փոքրիկների հետ և ծանոթացել նրանց առօրյային: Երեխաները հավաստիացրել են, որ ճամբարային առօրյան ավելի քան հագեցած է ու բազմաբովանդակ:
Երեխաներին բաժանվել են նվերներ և քաղցրավենիք:



