Apsny.ge կայքի փոխանցմամբ՝ այս տարի «Միս Տիեզերք-2015» մրցույթը կանցկացվի Վրաստանի մայրաքաղաքում սեպտեմբերի 12-ին:
Մրցույթը կանցկացվի Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճի բեմում: Հանդիսատեսի առաջ ելույթ կունենան 35 երկրների ներկայացուցիչներ: Մասնակիցները պատվիրակությունների հետ Վրաստանում կլինեն սեպտեմբերի 6-13-ը: Մրցույթում Վրաստանը կներկայացնի 18-ամյա Լիկա Բաբլուանին: