Գլխավոր Իրավական 

Մեղադրող դատախազը Վալերի Պերմյակովի համար պահանջեց 10 տարվա ազատազրկում

analitik.am

Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազայում գործող 5-րդ կայազորային ռազմական դատարանում ընթացող նիստում մեղադրող դատախազը ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի համար պահանջեց 10 տարվա ազատազրկում` խիստ ռեժիմով:

«Պերմյակովի արարքը սեպ է խրել հայ-ռուսական դարավոր եղբայրական երկրների հարաբերությունների միջև, խաթարել ռուսական ռազմական ուժերի նկատմամբ հավատը», -հայտարարեց դատախազը իր ճառում:

Ամբաստանյալ Պերմյակովը հրաժարվեց ներկայացնել պաշտպանական ճառը: Այսօր ժամը 19:00-ին կհրապարակվի այս գործով դատավճիռը:

Նույն շարքից